Մարտի 10-19, 2023 թ
Անդրեյ Տարկովսկու ֆիլմերի հետահայացը Երևանում
Ցուցադրությունները կանցկացվեն հայերեն ենթագրերով
@YerevanKino տելեգրամյան ալիքը, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնը, շվեդական կինոինստիտուտի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության հետ համատեղ Երևանում անցկացնում է ռուսական և միջազգային կինեմատոգրաֆի դասական Անդրեյ Տարկովսկու ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:

Կցուցադրվի ռեժիսորի ռեստավրացիայի ենթարկված վեց ֆիլմ ՝ «Իվանի մանկությունը», «Անդրեյ Ռուբլյով», «Սոլարիս», «Հայելի», «Ստալկեր» և «Զոհաբերություն»: Բոլոր սեանսները կանցկացվեն Կինոյի տանը՝ Հայաստանի ամենամեծ կինոդահլիճում։ Յուրաքանչյուր ցուցադրությունից հետո տեղի կունենա ֆիլմի քննարկում և կինոքննադատի հետ համատեղ վերլուծություն։

Ֆիլմերը ցուցադրվում են հայերեն ենթագրերով:
Ցուցադրությունների ծրագիր
  • Կինոյի տուն, Վարդանանց փողոց 18/2
    Մարտի 10-ին, 19:30
    Իվանի մանկությունը
    12-ամյա Իվանի մանկությունն ավարտվեց այն օրը, երբ նրա աչքի առաջ ֆաշիստները գնդակահարեցին իր մորը և քրոջը։ Տղայի հայրը զոհվում է ռազմաճակատում։ Որբ մնալով՝ Իվանը մեկնում է զորամաս և դառնում անորսալի հետախույզ։ Իր կյանքը վտանգի տակ դնելով՝ հրամանատարության համար հայթայթում է անգին տեղեկություններ թշնամու մասին։ Բայց պատերազմը մնում է պատերազմ…

    Տևողությունը՝ 1 ժամ 36 րոպե
  • Կինոյի տուն, Վարդանանց փողոց 18/2
    Մարտի 11-ին, 18:00
    Անդրեյ Ռուբլյով
    Ռուսաստան, 15-րդ դարի սկիզբ։ Երկիրը իշխանական երկպառակտությունների մեջ է։ Թաթարների արշավանքները, սովն ու ժանտախտը հետապնդում են ժողովրդին։... Այս ողբերգական դարաշրջանում Ռուսաստանում հայտնվում է մեծ գեղանկարիչ։ Նրա մասին տեղեկությունները սուղ են և կցկտուր։ Հանճարեղ վարպետի ստեղծագործություններից միայն մի քանիսն են հասել մեզ։ Ֆիլմի հեղինակները ձգտում էին վերստեղծել Անդրեյ Ռուբլյովի հոգևոր աշխարհը։

    Տևողությունը՝ 2 ժամ 55 րոպե
  • Կինոյի տուն, Վարդանանց փողոց 18/2
    Մարտի 12-ին, 18:00
    Սոլարիս
    Սոլարիս մոլորակը ուսումնասիրող տիեզերական կայան է ժամանում հոգեբան, գիտնական Քրիս Քելվինը: Նրա խնդիրն է հասկանալ կայարանից եկող տարօրինակ հաղորդագրությունները: Սկզբում նրան թվում է, թե կայանի գիտնականները խելագարվել են, բայց հետո ինքն էլ է դառնում պատրանքի զոհ. Նրա մոտ է հայտնվում նախկինում ինքնասպան եղած իր կինը՝ Խարին։

    Տեւողությունը՝ 2 ժամ 49 րոպե:
  • Կինոյի տուն, Վարդանանց փողոց 18/2
    Մարտի 17-ին, 19:30
    Հայելի
    Ֆիլմի հերոսը ցավալիորեն վախենում է կորցնել հարազատների՝ մոր, սիրելի կնոջ և որդու սերն ու ըմբռնումը։ ԵՎ զգում է, որ կյանքն օրեցօր նրանց ավելի է հեռացնում միմյանցից: Փորձելով փրկել ընտանիքը՝ նա հիշողությամբ դիմում է սեփական մանկության ամենաուժեղ տպավորություններին՝ ջանալով այդ մանկական աշխարհընկալման մեջ աջակցություն և արդարացում գտնել իր ներկայիս ապրումների համար։

    Տևողությունը՝ 1 ժամ 47 րոպե:
  • Կինոյի տուն, Վարդանանց փողոց 18/2
    Մարտի 18-ին, 18:00
    Ստալկեր
    Մի արգելված Գոտում, ըստ լուրերի, կա մի սենյակ, որտեղ կատարվում են ամենանվիրական ցանկությունները: Դեպի այդ սենյակ են ուղեվորվում մի ճանաչված Գրող ու մի հեղինակավոր Պրոֆեսոր՝ յուրաքանչյուրն իր պատճառներով, որոնց մասին նախընտրում են չխոսել։ Իսկ այնտեղ նրանց տանում է Ստալկերը՝ Գոտու ուղեկցորդը, որը կամ աստծու խենթն է, կամ էլ նոր հավատքի առաքյալը։ Անդրեյ Տարկովսկու փիլիսոփայական գլուխգործոցը:

    Տևողությունը՝ 2 ժամ 43 րոպե:
  • Կինոյի տուն, Վարդանանց փողոց 18/2
    Մարտի 19-ին, 18:00
    Զոհաբերություն*
    Ի՞նչ է պետք զոհաբերել, որպեսզի աշխարհը փրկել մոտեցող աղետից: Ձեր ունեցվա՞ծքը, ձեր ապրելակե՞րպը, իսկ միգուցե ձեր կյա՞նքը: Ի՞նչ կդնի ֆիլմի հերոսը Ամենակարող Արարչի զոհասեղանին, եթե, իհարկե, վերջինս գոյություն ունի։

    *ֆիլմը շվեդերեն լեզվով Է՝ հայերեն և ռուսերեն ենթագրերով

    Տեւողությունը՝ 2 ժամ 29 րոպե:
Բաժանորդագիր

Հետահայացի վեց ֆիլմ չորսի գնով


Բաժանորդագիրը թույլ է տալիս զբաղեցնել ցանկացած տեղ 7-րդ և 8-րդ շարքում ազատ տեղաբաշխմամբ: Բաժանորդագրերի քանակը սահմանափակ է։
Կապ կազմակերպիչների հետ